![Բայդենը՝ Ուկրաինային կասետային արկերի մատակարարման մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/06cb4ccd39858cf3603d5405ab6d64b2.webp)
Բայդենը՝ Ուկրաինային կասետային արկերի մատակարարման մասին
![Բայդենը՝ Ուկրաինային կասետային արկերի մատակարարման մասին](https://auroranews.am/storage/img/base_image/old/06cb4ccd39858cf3603d5405ab6d64b2.webp)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ Ուկրաինային կասետային զինամթերքի մատակարարումները ժամանակավոր միջոց են այն ժամանակահատվածի համար, քանի դեռ արևմտյան երկրները չեն ավելացրել սովորական արկերի արտադրությունը:
ԱՄՆ-ն ուրբաթ հայտարարել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որտեղ առաջին անգամ ներառվել են 155 միլիմետրանոց DPICM տիպի հրետանային արկեր՝ կասետային զինամթերք, որոնք արգելված են աշխարհի շատ երկրներում: Ավելի վաղ New York Times թերթը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների հետ հարցազրույցը, հայտնել էր, որ Ուկրաինային կասետային զինամթերքի հնարավոր ուղարկումը ժամանակավոր միջոց կլինի, որը կոչված կլինի ժամանակ շահել մինչև ԱՄՆ-ում սովորական հրետանային արկերի արտադրության ավելացումը, ինչը կարող է տեղի ունենալ մինչև 2024 թվականի գարուն:
«Ես ի վերջո ընդունեցի պաշտպանության նախարարության հանձնարարականը՝ ոչ թե մշտապես, այլ այս անցումային շրջանի համար, մինչև այն պահը, երբ մենք կունենանք ավելի շատ 155 միլիմետրանոց տրամաչափի զենք և զինամթերք ուկրաինացիներին փոխանցելու համար, նրանց տրամադրել որևէ բան՝ մերժման շատ ցածր տոկոսով»,-ասել է նա CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Նրանք փորձում են ճեղքել այդ խրամատները և կանգնեցնել այդ տանկերը։ Բայց դա հեշտ լուծում չէր», - հավելել է նա: