Հիմա պետք է կանգ առնել․ Լուկաշենկոն՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին
Հիմա պետք է կանգ առնել, առանց նախապայմանների նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ արտասահմանյան և բելառուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք պետք է ամեն ինչ որոշենք բանակցությունների սեղանի շուրջ» ,- ասել է Լուկաշենկոն և հավելել, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը չպետք է կախված լինի Վաշինգտոնից։
«Դա Ռուսաստանի և Բելառուսի գործն է»,- նշել է նա։
Լուկաշենկոյի խոսքով՝ Ուկրաինայի հետ խաղաղության մասին խոսակցությունը հնարավոր է միայն հիմա, քանի որ դա տեղի չի ունենա նրա հակահարձակումից հետո։
Նշենք նաև, որ Լուկաշոնկոն նույն հանդիպման ժամանակ նշել էր, որ Զելենսկին նույնիսկ հատուկ գործողությունից առաջ է պայմանավորվել Արևմուտքի հետ «կռվել մինչև վերջին ուկրաինացին»։
Նմանատիպ հոդվածներ
18+ ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՔՊ-ականի մոր հայհոյանքները՝ քաղաքացիներին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի մայրը՝ Աիդա Հայրապետյանը,ֆեյբուքում ս...
Ադրբեջանական ՀԿ-ները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին
Ադրբեջանական 20-ից ավելի hասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փա...
Սպիտակ տանը հայտնաբերված կոկաինը «Կիևի փոքրիկ»-ի համար է պատրաստվել. Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր թվիթերյան միկրոբլոգում գրել ու հայտարարել է, որ Սպիտակ տանը հայտն...
Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումը Պաղեստինի Ջենին քաղաքի վրա
Թուրքիան դատապարտել է Իսրայելի հարձակումը Պաղեստինի Ջենին քաղաքի վրա՝ հավելելով, որ «խորապես մտահոգված է» տարածաշրջանում...