«Անչափահաս տղան տնից զանգել է և նկարներ ուղարկել». Գիլոյանը մանրամասներ է հայտնել
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել։
Auroranews-ը մանրամասները ճշտելու համար կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, թե Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չկանգնելու որևէ միտում չի ունեցել:
«Ինքն ամբողջովին պարզաբանել է եղելությունը, որևէ միտում չի եղել: Անչափահաս տղան տնից նկարներ է ուղարկել և զանգել է: Այդ պահին հեռախոսը լիցքավորված չի եղել, լիցքավորման լարն էլ կարճ է եղել, այդպես կքանստել է, որպեսզի լարը հասնի հեռախոսին` նկարները նայելու համար: Գործողությունը համընկել է, իսկ իրենք էլ փորձել են օգտվել իրավիճակից: Նա արդեն պարզաբանումը տվել է Եվրոպայի ֆեդերացիային, կարծես թե այդ պարզաբանումն ընդունվել է»,- նշեց Գիլոյանը:
Տարածված տեսանյութում երևում է, որ Ավդալյանը կքանստել է, իսկ հիմնի ավարտից հետո՝ կանգնել:
Ավելի վաղ Auroranews-ի հետ զրույցում Գիլոյանը հաստատել էր տեղեկությունը, որ Մոլդովայում, ծանրամարտի աշխարհի առաջնության աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասնակցությամբ, միջադեպ է տեղի ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպես հաղթանակներն եմ արժանապատիվ ընդունում, այնպես էլ՝ հարվածները. Նազիկ Ավդալյան
Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, որն ընդգրկված է Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկա...
Հայ պատանի ծանրորդները թիմային հաշվարկում առաջինն են ծանրամարտի ԵԱ–ում
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը թի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալ...
Կառավարությունը դադարեցրեց ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել ցանկացող Էրիկ Իսրայելյանի տարկետումը
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիտում դադարեցրեց սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Էրիկ Իս...