ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գիլոյանը հաստատեց՝ Նազիկ Ավդալյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, տեղափոխել են «ռեզերվ»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն Auroranews-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ Մոլդովայում, ծանրամարտի աշխարհի առաջնության աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասնակցությամբ, միջադեպ է տեղի ունեցել։ 

 

Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնեցինք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել։ 

 

«Մենք էինք Ավդալյանին ներառել ժյուրիի կազմում, հիմա տեղափոխել են «ռեզերվ»։ Միջադեպը քննարկվում է, փորձում ենք հասկանալ, թե Նազիկի հետագան ինչ կլինի, տեղի ունեցածն ինչ հետևանքներ կունենա», - նշեց Գիլոյանը։