Արմեն Գրիգորյանը կմեկնի ԱՄՆ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն: Տեղեկությունը հրապարակվել է ԱԽ–ի ֆեյսբուքյան էջում։
«Այցի ընթացքում նախատեսված են ԱԽ քարտուղարի հանդիպումներն ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ԱԽ–ի` Գրիգորյանը Վաշինգտոնում քննարկելու է ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում անցկացրին երկկողմ բանակցություններ:
Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ:
Բանակցությունների հերթական փուլի ավարտից հետո ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ ՀՀ–ի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն իրենց թիմերի հետ միասին համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ, սակայն մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք:
Նմանատիպ հոդվածներ
Թբիլիսին բացառում է Սաակաշվիլիի ազատ արձակման հարցով Կիևի հետ խորհրդակցությունների անցկացումը
Թբիլիսին բացառում է Սաակաշվիլիի ազատ արձակման հարցով Կիևի հետ խորհրդակցությունների անցկացումը, հայտարարել է իշխող «Վրացա...
«Դու փաստ ունե՞ս իմ վրա». Ծառուկյանի ու դատախազի միջև լեզվակռիվ սկսվեց
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վեր...
Պե՞տք է օգտագործել Խանքենդի անունը և դնել Ստեփանակերտ անունից առաջ․ Նատալի Լուազոն՝ Տոյվո Կլաարին
Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն Twitter-ում վերահրապարակել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով...
Բանակցությունները կարող են տևել մի քանի օր. ադրբեջանական լրատվականը նոր փուլի մասին է խոսում
Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան դիվանագետները հունիսի 27-ին սկսում են խաղաղ բանակցությունների նոր փուլը, հայտնում է T...