Բանակցությունները կարող են տևել մի քանի օր. ադրբեջանական լրատվականը նոր փուլի մասին է խոսում
Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան դիվանագետները հունիսի 27-ին սկսում են խաղաղ բանակցությունների նոր փուլը, հայտնում է Turan ադրբեջանական լրատվական գործակալությունը։ Բանակցությունները, որոնք ի սկզբանե պետք է սկսվեին երկու շաբաթ առաջ, հետաձգվեցին «ժամանակացույցի հետ կապված խնդիրների» պատճառով, ըստ գործակալության աղբյուրների. «Այլ պատճառ չկար, քան ժամանակացույցի հարցերը»:
«Բանակցությունները կարող են տևել մի քանի օր՝ մինչև հինգշաբթի՝ հունիսի 29-ը»,- ասել է մեկ այլ աղբյուր։
Նշենք, որ այս շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական բանակի օդուժը հարվածներ է հասցրել «Վագներ» խմբավորման շարասյանը
Ռուսական բանակի օդուժը հարվածներ է հասցրել «Վագներ» խմբավորման շարասյանը, այս մասին հայտնում է Պրիգոժինի տելեգրամ ալիքը:...
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռայիսիի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Զրու...
Պատերազմից հետո Ադրբեջանը կրկնապատկել է իր հատուկ նշանակության ստորաբաժանումների թիվը․ պատգամավոր
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջան...
Խուճապի առիթ չկա՝ Ստեփանակերտի երկնքում երևացող ուղղաթիռները ռուս խաղաղապահներին են. Դավիթ Բաբայան
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն Auroranews-ի հետ զրույցում նշեց, որ խուճապի առիթ չկա՝ Ստեփանակերտի երկնքում եր...