«Սա Ադրբեջանի ղեկավարության կողմից հնարավոր հարձակման գնալու ակնհայտ անոնս է». Հայրապետյան
«Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղում իրանակացնել «Վրեժ–3» գործողությունը», սրա մասին ասվում է ադրբեջանական պետական «Az Tv» հեռուստաընկերության թողարկման ժամանակ: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Հաղորդման ժամանակ մեջբերումներ են արվում Ալիևի ռազմատենչ ելույթներից, նշվում է, թե իբրև խաղաղապահները զինում են Արցախին, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն խախտում են եռակողմ հայտարարության կետերը և Ադրբեջանը դեռ չի հասել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը ու պետք է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Սա Ադրբեջանի ղեկավարության կողմից հնարավոր հարձակման գնալու ակնհայտ անոնս է, սա պետք է անհապաղ ներկայացնել միջազգային գործընկերներին:
Ցավոք, «Խաղաղության պայմանագրի» մասին քննարկումները որևէ աղերս չունեն մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների հետ: Մեր ղեկավարությունը չի ուզում հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ Արցախի ճակատագիրը վտանգելով ու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, իրենք վտանգել են հենց Սյունիքը ու հայոց պետականությունն առհասարակ...
Պետք է ինտենսիվ աշխատանք տանել այս վտանգավոր սցենարը կանխելու ուղղությամբ ու դա անել՝ աշխատելով բոլոր գործընկերների հետ»,-նշում է ադրբեջանագետը:
Նմանատիպ հոդվածներ
«Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով». Վարդանյան
Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է, որը ո'չ երկիրը կառավարելու, ո'չ էլ միջազգային դիվան...
«Այս տեղեկությունը բացարձակ սուտ է». Սիմոնյանը՝ արցախցի պատգամավորի հայտարարության մասին
ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել: Տե...
«Չգիտես լաս, թե՞ խնդաս». Հակոբյանը պատասխանել է Սիմոնյանին
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի: «Հայաստանի...
«Չենք ունենալու միտում՝ կոռուպցիան տարբերակելու նախկին կամ ներկա տրամաբանությամբ». Փաշինյան
Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել, ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցի...