«Այլ հերոսի անուն չգիտե՞ն». Արսեն Թորոսյան
Ինձ շատ հետաքրքիր է՝ որոշ սուբյեկտներ կամ գուցե օբյեկտներ այլ հերոսի անուն չգիտե՞ն։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է Առողջապահությն նախկին նախարար, ՔՊ-ական Արսեն Թորոսյանը։
«Հիմա էլ պարզվում է՝ ես սրտաբանական կլինիկայի ստվերային ղեկավար եմ, մինչ դա էլ պետական ֆիզիոթերապևտիկ կլինիկա էի ձեռք բերում, դրանից առաջ էլ մի ուրիշ բան։
Դե էլ կովիդի միլիարդների մասին չխոսեմ, որոնցով ոչ մի վարակված քաղաքացի ոչ բուժվել է, ոչ էլ փրկվել, ընդհանրապես ոչ մի բան էլ չի արվել դրանց շրջանակներում։
Հ.Գ. ազնիվ խոսք Մարքսի «Կապիտալը» ես չեմ գրել, բայց եթե չեք հավատում՝ կարելի է քրգործ հարուցել և ստուգել օպերատիվ հետախուզական միջոցառումների միջոցով»,-նշում է Թորոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
«Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով». Վարդանյան
Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է, որը ո'չ երկիրը կառավարելու, ո'չ էլ միջազգային դիվան...
«Այս տեղեկությունը բացարձակ սուտ է». Սիմոնյանը՝ արցախցի պատգամավորի հայտարարության մասին
ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել: Տե...
«Չգիտես լաս, թե՞ խնդաս». Հակոբյանը պատասխանել է Սիմոնյանին
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի: «Հայաստանի...
«Չենք ունենալու միտում՝ կոռուպցիան տարբերակելու նախկին կամ ներկա տրամաբանությամբ». Փաշինյան
Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել, ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցի...