Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքներ գրեթե չկան. Մետաքսե Հակոբյան

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը ուղիղ տեսակապով Ֆրանսիայի դեսպանատան առջեւ նստացույց հայտարարած մարդկանց ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է այժմ…

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը ուղիղ տեսակապով Ֆրանսիայի դեսպանատան առջեւ նստացույց հայտարարած մարդկանց ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է այժմ Արցախում:
 

«Դուք ականատես եք, որ ես մթության մեջ եմ, այսինքն՝ հերթական անջատումներն են: Արցախում արդեն տեւական ժամանակ օրը 3 անգամ 2-ական ժամով դեռեւս անջատումներ են լինում: Այսօր ես ոտքով կիլոմետրեր եմ անցել, որովհետեւ նախ այլեւս հնարավորություն չունենք տեղաշարժվելու ավտոմեքենաներով, հանրային տրանսպորտը շատ ուշ-ուշ է աշխատում եւ բավականին ծանրաբեռնված է: Այս ընթացքում հատուկ մտել եմ խանութներ եւ տեսել եմ այն իրավիճակը, որն այսօր կա: Արցախում ժամերի ընթացքում իրավիճակ է փոխվում»,- ասել է Արցախի պատգամավորը:
 

Հակոբյանի խոսքով՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ խանութներում գրեթե չկան։
 

«Կան բաներ, որոնք առօրյա օգտագործման չեն եւ դեռեւս հնուց են մնացել: Բանջարեղենի եւ մրգի մասին այլեւս չենք խոսում, նույնիսկ տեղական արտադրության շատ քիչ քանակությամբ է լինում, աստղաբաշխական գներով են լինում եւ շատ արագ սպառվում են: Այսինքն՝ 21-րդ դարում այսօր Արցախում 30 հազար երեխա ուղղակի զրկված է վիտամիններով սնունդ ընդունելու հնարավորությունից: Ժողովրդի մեջ մի պահ խուճապ էր առաջացել ցորենի պաշարների հետ կապված: Մարդիկ փորձում են սնունդը պահեստավորել: Անհանգստությունը ոչ թե մեծ է, թե ինչու չի բացվում ճանապահը, այլ վարվող քաղաքականության եւ միջազգային հանրության վերաբերմունքից»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250