Իրանի դիրքորոշումը հաստատուն է, կարմիր գծերը նույնն են․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Իրանի դիրքորոշումը հաստատուն է, կարմիր գծերը նույնն են: Այս մասին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
Նա «Լուրերի» հետ զրույցում ընդգծել է, որ Իրանը կողմ է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը՝ երկրների միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածքային ամբողջականությունը հարգելու պայմանով:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս և տարբեր մակարդակներով հայտարարել է, որ կողմ է հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հարգմամբ։ Վերջին շաբաթներին Հայաստանի իշխանությունները ևս բազմիցս ընդգծել են սա։ Մենք ականատես եղանք, որ բացի Իրանից և Հայաստանից, այլ կողմեր նույնպես դեմ են արտահայտվել արտատարածքային միջանցքին։ Իրանի դիրքորոշումը հաստատուն է, պետք է հարգել երկրների տարածքային ամբողջականությունն ու ընդունել միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
«Խաղաղության համաձայնագրի» որոշ կետերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն. ՀՀ ԱԳՆ
Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթո...
Հայաստանի ու Ադրբեջանի վաշինգտոնյան բանակցություններում արձանագրվել է կարևոր առաջընթաց. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կողմերի հետ հանդիպումից հետո բանակցություններն ամփոփող ելույթում բարձր է գնահատել Վաշին...
Մեկնարկել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը
Էնթոնի Բլինքենի և Արարատ Միրզոյանի հանդիպումից հետո Վաշինգտոնում մեկնարկել է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպում...
ԱՄՆ պետդեպը կառուցողական է որակել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները
Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ բանակցությունների հերթական փուլը կառուցողական էր: Այս մասին այ...