ԱՄՆ պետդեպը կառուցողական է որակել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները

Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ բանակցությունների հերթական փուլը կառուցողական էր: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
 

«Մենք կարծում ենք, որ բանակցությունները կառուցողական էին: ԱՄՆ պետքարտուղարն այսօր հանդիպումներ է ունենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, կհանդիպի նաև նրանց հետ միասին: Նա այսօր կպատմի, թե ինչպես են ընթացել բանակցությունները»,- ասաց Միլլերը։

Նոր փուլի հեռանկարների մասին հարցին գերատեսչության ներկայացուցիչը պատասխանել է,- «Ես չեմ մեկնաբանի հնարավոր բանակցությունները, քանի դեռ դրանք տեղի չունենան»։
 

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրել են հրադադարի խախտման հինգ դեպք, հայկական կողմն ունի 4 զոհ:

Քաղաքականություն