Բրազիլական ակուբի սան Բրունո Ֆեյխո Բոգոսյանը կարող է տեղափոխվել Հայաստան
Բրազիլական «Կոմերսիալ» ֆուտբոլային ակումբի սան, հենակետային կիսապաշտպան Բրունո Ֆեյխո Բոգոսյանը պայմանագիր է կնքել հայկական Bucket Group գործակալության հետ, որը զբաղվում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանի, Վարազդատ Հարոյանի, նախկինում` նաև Տիգրան Բարսեղյանի տրանսֆերներով։ Այս մասին գրում է հայտնում է Vahesport.ru-n։
«Ներկայում 18-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս Բրազիլիայի մինչև 20 տարեկանների առաջնությունում «Կոմերսիալ» ակումբի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում արդեն մասնակցել է 8 հանդիպման»,– գրում է կայքը։
Bucket Group-ի հետ պայմանագիր կնքելը կարող է նշանակել, որ 18-ամյա ֆուտբոլիստը շուտով կարող է տեղափոխվել Եվրոպա, հնարավոր է` նույնիսկ Հայաստան:
Նմանատիպ հոդվածներ
Ինքնասպան է եղել ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Սեդովը
Ինքնասպան է եղել ծանրամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Ղազախստանի հավաքականի նախկին առաջատար Վլադիմիր Սեդովը։ Տեղեկությունը...
Մոուրինյոն որակազրկվել է Իտալիայի առաջնության 10 խաղով
«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է Իտալիայի առաջնության 10 խաղով, հաղորդում է gianlucadi...
Յուրիկ Հովեյանի տպավորիչ հաղթանակը՝ թուրք ըմբիշի նկատմամբ
Իսպանիայում շարունակվում է ըմբշամարտի 2023 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում են Ը...
Հաղթանակ՝ 5-0 հաշվով․ Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանի մեկնարկը՝ Եվրոպական խաղերում
Բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը վստահ հաղթանակով մեկնարկեց Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խ...