ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեքենաներում գտել են մոտ 16 գրամ կոկաին, 113 գրամ մեթամֆետամին, 278 գրամ մարիխուանա, էքստազի տեսակի 1346 թմրամիջոց
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի երեք բնակիչ, որոնցից մեկը՝ 22, մյուսները՝ 25 տարեկան, Տելեգրամ հավելվածում գրանցված տարբեր էջերի միջոցով զբաղվում են թմրամիջոցների ապօրինի իրացմամբ։ Ստացված տեղեկություններն իրացնելով՝ հունիսի 21-ին, ժամը 13.30-ին, Երևանի Փիրումյան փողոցում ձերբակալվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին տեղափոխվեց 22-ամյա մի երիտասարդ։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
«Բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ, որոնք, ըստ նախնական տվյալների, ձեռք էր բերել իրավապահների օպերատիվ տեսադաշտում հայտնված 22-ամյա իրացնողից։ Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ նույն օրը, ժամը 15.30-ին, Գյուլբենկյան փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և քննչական բաժին ներկայացվեց նաև իրացնողը, որը տվեց խոստովանական ցուցմունք:
Նա նաև հայտնեց, որ տելեգրամյան հավելվածում գրանցված թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող էջի սեփականատեր է և էջի միջոցով տարբեր անձանց թմրամիջոցներ է իրացրել:
22-ամյա երիտասարդի հանցակիցները, իմանալով նրա ձերբակալման մասին, պայմանավորվում են հանդիպել մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ՝ թմրամիջոցները և զենք-զինամթերքը ապահով վայր տեղափոխելու նպատակով: Քրեական ոստիկանության ծառայողները նշված վայրում ձերբակալում և, մեքենաներով հանդերձ, ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխում իրացման մեջ կասկածվող 25-ամյա երիտասարդներին, նրանցից մեկի կնոջն ու նրա ընկերուհուն, ինչպես նաև 35-ամյա տաքսիստին:
Նույն օրը Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում հունիսի 22-ին խուզարկություններ կատարվեցին պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենաներում։ Հայտնաբերվեց ընդհանուր առմամբ մոտ 16 գրամ կոկաին, 113 գրամ մեթամֆետամին, 278 գրամ մարիխուանա, էքստազի տեսակի 1346 թմրամիջոց, ինչպես նաև թմբուկավոր ատրճանակ ու 79 փամփուշտ։
Իրացման մեջ կասկածվողները ձերբակալվել են, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ոստիկանությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող էջերի միջոցով տարբեր վայրերում թմրամիջոցներ տեղադրելը ևս ապօրինի իրացում է, որն արժանանում է քրեաիրավական խիստ գնահատականի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՊՊԾ պետի արձագանքը՝ Աշոտ Փաշինյանի՝ պետական պահպանությունից օգտվելու մասին հարցին
ՀՀ վաչապետին ենթակա Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանն անհնար է համարում պարզաբանել, թե ի՞նչ սկզբ...
Կասկածելի գործարք և առեղծվածային գործարար․ Երուսաղեմի հայերը վրդովված են Հին քաղաքում էլիտար կառուցապատմամբ
Երուսաղեմի հայ համայնքի հանգիստը խաթարվել է անշարժ գույքի կասկածելի գործարքի մասին հաղորդումների պատճառով, որոնք իբր կատ...
Սուդանում երկու հայ կին սովամահ են եղել․ պաշտոնական Երևանը հաստատում է․ ԶԼՄ
ՀՀ արտգործնախարարությունն, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման, հաստատում է՝ հունիսի 10-ին Սուդանի մայրաքաղաք Խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չինացի տիկտոկերը ներկայացել է որպես ռուսական հատուկ ջոկատային և օղի վաճառել
Չինացի տիկտոկերը ներկայացել է որպես հատուկ ռազմական գործողությունների գոտում ռուսական հատուկ նշանակության ջոկատի զինվոր...