Վրաստանի նախագահը պահանջել է խստացնել վերահսկողությունը Ռուսաստանի հետ սահմանին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ պահանջելով անհապաղ Ազգային անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ կապված հարևան Ռուսաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ։
«Ցավոք, ես պետական սահմանի պաշտպանության մասին որևէ ուժային կառույցից տեղեկություն չեմ ստացել, ոչ միայն տեղեկություն չեմ ստացել, այլև անգամ ուժային կառույցների ղեկավարների հետ կապ հաստատել չեմ հասցրել, ուստի ստիպված եմ դիմել Վրաստանի վարչապետին՝ անհապաղ Ազգային անվտանգության խորհուրդ գումարելու առաջարկով»,- ասել է նա շաբաթ օրը կայացած ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստում անհրաժեշտ է դիտարկել Ռուսաստանի հետ սահմանին հսկողության խստացման և վիզային ռեժիմի վերանայման հարցը։
Այսօր ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Ռուսաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է,...
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...