ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի դեմ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ երկու հայ զինծառայողների վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը։ Այս մասին նշված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։
«Միևնույն ժամանակ Դատարանն իր որոշման մեջ նշել է նաև, որ վերոնշյալ հայ զինծառայողները գտնվում են 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառած ընդհանուր միջանկյալ միջոցների պաշտպանության տակ, որը տարածվում է բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո»,-նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին հայտնել էր սահմանին երկու զինծառայողի անհետացման մասին։
Հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈւ զինված խումբը մուտք է գործել ՀՀ տարածք և առևանգել զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին: Հայաստանի ԱԳՆ-ն իր հերթին դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը ՝ առևանգված երկու զինվորներին ազատ արձակելու և վերադարձնելու կոչով: Մայիսի 27-ին Ադրբեջանում դատարանը կալանավորել է հայ զինվորականներին։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը․ Ռուբեն Ռուբինյան
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները...
Առաջիկայում ԱՄՆ-ում կսկսվի հայ-ադրբեջանական բանակցությունների նոր փուլ․ Վեդանտ Պատել
Առաջիկայում ԱՄՆ-ում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցությունների նոր փուլ։ Այս մասին...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է,...
Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը ստացել է շուրջ 80 հեռախոսազանգ. ԱԳՆ
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել ՀՀ քաղաքացիների բոլ...