Մասկն ու Ցուկերբերգը կմենամարտեն Լաս Վեգասում
Աշխարհի ամենահայտնի միլիարդատերերից երկուսը` Tesla, SpaceX, Twitter ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը և Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, պայմանավորվել են մենամարտել իրար դեմ, հայտնում է bbc.com-ը:
Մասկը Twitter-ում իր միկրոբլոգի հարթակում հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ «պատրաստ է վանդակի մեջ կռվել Ցուկերբերգի հետ»:
Դրանից հետո Ցուկերբերգը հրապարակել է Մասկի գրառման էկրանակադրը՝ «Ուղարկիր ինձ վայրը» մակագրությամբ։
Այնուհետև Մասկը Ցուկերբերգին պատասխանել է՝ «Վեգաս, Octagon»: Աղբյուրը մանրամասնում է, որ Octagon-ը մրցավայր է, որն օգտագործվում է UFC մենամարտերի համար:
52-ամյա Մասկը նաև հավելել է, որ «գրեթե երբեք չի մարզվում, բացառությամբ երեխաներին վերցնելուց և օդ նետելուց»: Միևնույն ժամանակ, 39-ամյա Ցուկերբերգն զբաղվում է խառը մենամարտերով(MMA) և վերջերս հաղթել է ջիու-ջիցուի մրցաշարում:
Նմանատիպ հոդվածներ
Գուրգեն Մադոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. Եվրոպական խաղեր
Լեհաստանում շարունակվող Եվրոպական ամառային երրորդ խաղերում իր առաջին մենամարտն է անցկացրել 71 կգ քաշային Գուրգեն Մադոյան...
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել կիսաեզրափակիչ. երիտասարդական ԵԱ
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում ազատոճային Անդրանիկ Ավետիսյա...
«Հուսով ենք, որ իրավիճակը կկարգավորվի». ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը ռուսական ֆուտբոլի մասին
ՖԻՖԱ-ն հույս է հայտնել, որ ռուսական ֆուտբոլի հետ կապված խնդրահարույց իրավիճակը կկարգավորվի։ Այս մասին հայտնել է Ռուսաստա...
Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոն
Շախմատիստներ Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը Լեհաստանի Կրակով քաղաքում Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության...