«Հուսով ենք, որ իրավիճակը կկարգավորվի». ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը ռուսական ֆուտբոլի մասին
ՖԻՖԱ-ն հույս է հայտնել, որ ռուսական ֆուտբոլի հետ կապված խնդրահարույց իրավիճակը կկարգավորվի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միություն համաժողովում ասել է ՖԻՖԱ-ի Եվրոպական ազգային ասոցիացիաների բաժնի ղեկավար Հայդի Բեհան:
«Շնորհակալ եմ ՌՖՄ Ռուսաստանի ֆուտբոլային միություն համաժողովի հրավերի համար։ Ցանկանում եմ ողջունել ձեզ ՖԻՖԱ-ի նախագահի և գլխավոր քարտուղարի անունից»,- ասել է նա:
«Անցած տարին շատ դժվար էր, հուսով ենք, որ իրավիճակը կկարգավորվի, և խնդրի լուծումը կգտնվի։ Աշխարհի առաջնությունը ցույց տվեց, որ կարող է միավորել խաղացողներին ու երկրպագուներին: Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում բազմաթիվ ռեկորդներ ու անակնկալներ եղան.
ՖԻՖԱ-ն մեծ պատասխանատվություն ունի, և մենք փորձում ենք աշխատել ի շահ ֆուտբոլի զարգացման։ ՖԻՖԱ-ի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր կարևոր աշխատանքի համար։
2023 թվականը կանանց ֆուտբոլի տարի է, մենք քայլ առ քայլ աշխատում ենք կանանց ֆուտբոլի մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Իհարկե, Ռուսաստանում կան կանանց ֆուտբոլի հիմքն ու ավանդույթները։ ՖԻՖԱ-ի անունից մաղթում եմ ձեզ լավ աշխատանք այսօրվա համաժողովում»,- հավելել է Հայդի Բեհան:
Նմանատիպ հոդվածներ
Գուրգեն Մադոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. Եվրոպական խաղեր
Լեհաստանում շարունակվող Եվրոպական ամառային երրորդ խաղերում իր առաջին մենամարտն է անցկացրել 71 կգ քաշային Գուրգեն Մադոյան...
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել կիսաեզրափակիչ. երիտասարդական ԵԱ
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում ազատոճային Անդրանիկ Ավետիսյա...
Մասկն ու Ցուկերբերգը կմենամարտեն Լաս Վեգասում
Աշխարհի ամենահայտնի միլիարդատերերից երկուսը` Tesla, SpaceX, Twitter ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը և Meta-ի ղեկավար...
«Ռեալ»-ի և ՊՍԺ-ի միջև Մբապեի տրանսֆերի շուրջ բանակցությունների մանրամասներ են հայտնի դարձել
Համացանցում հայտնի են դարձել ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի տրանսֆերի շուրջ Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի միջև բանակցությունների ման...