Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոն
Շախմատիստներ Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը Լեհաստանի Կրակով քաղաքում Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոն են դարձել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Անհատական հաշվարկում Էլինա Դանիելյանը գրավել է առաջին տեղը, իսկ Շանթ Սարգսյանը ՝ երկրորդ: Արդյունքում Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Նիդեռլանդների և Ադրբեջանի թիմերը:
Կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ ՖԻԴԵ-ի ամենաբարձր միջին վարկանիշ ունեցող 8 հավաքականներ։
Կրակովում շախմատային տախտակների առաջ են նստել Հայաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Գերմանիայի, Ադրբեջանի և Նիդեռլանդների ներկայացուցիչները:
Յուրաքանչյուր թիմում ներկայացված է երկու շախմատիստ` 1 տղամարդ և 1 կին։ Նրանց վարկանիշը պետք է լինի առնվազն 2650 և 2350 համապատասխանաբար:
Նշենք, որ կայծակնային շախմատի Եվրոպայի զույգ առաջնությունը մեկնարկել է հունիսի 19-ին: Մրցաշարն անցկացվում է Եվրոպական խաղերի շրջանակում:
Նմանատիպ հոդվածներ
Գուրգեն Մադոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. Եվրոպական խաղեր
Լեհաստանում շարունակվող Եվրոպական ամառային երրորդ խաղերում իր առաջին մենամարտն է անցկացրել 71 կգ քաշային Գուրգեն Մադոյան...
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն և դուրս եկել կիսաեզրափակիչ. երիտասարդական ԵԱ
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում ազատոճային Անդրանիկ Ավետիսյա...
Մասկն ու Ցուկերբերգը կմենամարտեն Լաս Վեգասում
Աշխարհի ամենահայտնի միլիարդատերերից երկուսը` Tesla, SpaceX, Twitter ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը և Meta-ի ղեկավար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բազկամարտիկ Աշոտ Ադամյանը հաղթել է թուրք մրցակցին և 9-րդ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն
Աշխարհի գավաթի կրկնակի հաղթող, սպորտի միջազգային վարպետ Աշոտ Ադամյանը հաղթել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող բազ...