![Ինչու Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ պետական ահաբեկչությունը որևէ պատժամիջոցի չի հանգեցրել](https://auroranews.am/storage/img/base_image/old/47a2ebebd2340c0b77d7ca7e919ff3aa.webp)
Ինչու Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ պետական ահաբեկչությունը որևէ պատժամիջոցի չի հանգեցրել
![Ինչու Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ պետական ահաբեկչությունը որևէ պատժամիջոցի չի հանգեցրել](https://auroranews.am/storage/img/base_image/old/47a2ebebd2340c0b77d7ca7e919ff3aa.webp)
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պետական ահաբեկչությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից որևէ պատժամիջոցի չի հանգեցրել՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի վճիռներին։
Այս մասին Ստրասբուրգում ընթացող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստին՝ «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարել է եվրապատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին, փոխանցում է «Լուրեր»-ը։
«Արդեն վեց ամիս է, ինչ փակ է Լաչինի միջանցքը, և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը փաստացի շրջափակման մեջ է։ Մենք այս խորհրդարանում հստակ դատապարտել ենք այս անհանդուրժելի իրավիճակը, բայց Եվրահանձնաժողովը լուռ է, իսկ Եվրոպական խորհուրդը հովանավորում է բանակցությունները մեղավորի և զոհի միջև»,- ասել է պատգամավորը։
Նա նշել է, որ վճռական գործողություններ է ակնկալում՝ ապահովելու, որ Ադրբեջանը դադարեցնի իր անօրինական գործողությունները։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։