ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի կենդանաբանական այգու Ամուրյան վագրերի ընտանիքում ձագուկ է ծնվել
Երևանի կենդանաբանական այգուց հայտնում են, որ Ամուրյան վագրերի ընտանիքը համալրում է ունեցել։
«Հունիսի 10 ին ծնվել է այգու «մանկապարտեզի» հերթական անդամը։ Վագրիկը արտաքուստ առողջ է և գտնվում է շուրջօրյա հսկողության տակ, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կընթանա և շուտով կկարողանանք ներկայացնել մեր «աղջնակին» առավել լիարժեք։
Իսկ առայժմ շնորհավորում ենք այգու աշխատակազմին հերթական աշխատանքային հաջողության առթիվ և ցանկանում ենք ընդգծել, որ Ամուրյան վագրերը ընդգրկված են միջազգային կարմիր գրքում որպես անհետացող տեսակ և այս հաջողությունը կարող է պատիվ բերել ցանկացած կենդանաբանական այգու։
Առանձնակի շնորհակալություն ենք ցանկանում հայտնել բարեգործ Առաքելյանների ընտանիքին, որոնք այգուն նվիրաբերել են մեր նորածին փոքրիկի հորը' Ամուրին։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այգու աշխատակազմին և աջակիցներին»։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկայում եղանակը կրկին անձրևոտ կլինի
Հունիսի 13-14-ը շրջանների զգալի մասում, 12-ին, 15-16-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպ...
Կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակը
Հանրապետության տարածքում` Հունիսի 16-ի ցերեկը, 17-ին, 19-21-ն առանձին շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում սպա...
Դեռևս կարճատև անձրևներ կլինեն. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում 8-ի, 12-ի ցերեկը, 9-ի երեկոյան առանձին շրջաններում, հունիսի 10-11-ը շրջանների զ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ի Գուամ կղզուն է հարվածել վերջին 20 տարվա ամենահզոր թայֆունը
ԱՄՆ-ի Գուամ կղզուն է հարվածել վերջին 20 տարվա ամենահզոր թայֆունը։ Տեղի բնակիչներին հրահանգվել է տեղափոխվել այլ վայ...