ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թե ինչ կարող էր տեղի ունենալ հետո Եռաբլուրում, հայտարարություն չեմ արել. Աշոտ Փաշինյան
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում մեկնարկում է Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործը: Զոհվածի մայր Գայանե Հակոբյանի պաշտպանը լրագրողների հետ զրույցում ասել է՝ փորձում են պարզել, թե ինչու է դատարանը որոշել նիստն անցկացնել դռնփակ:
«Գլուխ եմ խոնարհում բոլոր հերոսների ծնողների առաջ, այո՛, նաև տիկին Գայանեի, բայց, միևնույն ժամանակ, ասում եմ, որ օրենքը հավասար է բոլորի առաջ, ու յուրաքանչյուր միջադեպ պետք է օրենքին համապատասխան գնահատական ստանա»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Աշոտ Փաշինյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչ կարող էր լինել Եռաբլուրում, նա նշել է. «Թե ինչ կարող էր տեղի ունենալ հետո Եռաբլուրում, ես որևէ հայտարարություն չեմ արել»:
Մանրամասները` տեսանյութում:






























