Ռուսաստանը կորցրել է տնտեսական և ռազմական գերտերության կարգավիճակը․ Բլինքեն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատերազմն Ուկրաինայի դեմ «ռազմավարական ձախողում» էր։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, գրում է DW-ն։
«Ռուսաստանը պատերազմի արդյունքում կորցրել է տնտեսական և ռազմական գերտերության կարգավիճակը, նրա բանակը թուլացել է, շատ բնակիչներ լքել են երկիրը»,- ասել է նա։
Բլինքենը հավելել է, որ Միացյալ Նահանգները կօգնի ստեղծել «ապագայի ուկրաինական բանակ»՝ ներառյալ ժամանակակից օդուժը, ինտեգրված հակաօդային պաշտպանությունը, զինամթերքի արտադրությունը, ինչպես նաև Ուկրաինայի Զինված ուժերին ժամանակակից զրահատեխնիկա տրամադրելը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի պայմաններով հրադադարը չի բերի արդար ու տևական խաղաղություն, այլ «կպարգևատրի ագրեսորին և կպատժի զոհին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպմանը․ մանրամասներ
Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստո...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ու...
Սահմանազատում, խաղաղության պայմանագիր․ Շառլ Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Բանակցությունները արդյունավետ էին։ Քիշնևում ավարտված հնգակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այսպես է բանակց...
Ալիևն ու Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Անկարայում Թայիփ Էրդ...