Սահմանազատում, խաղաղության պայմանագիր․ Շառլ Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Բանակցությունները արդյունավետ էին։ Քիշնևում ավարտված հնգակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այսպես է բանակցությունները բնորոշել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Նա նշել է, որ այս հանդիպման ժամանակ հնարավորություն են ունեցել անդրադառնալ բոլոր այն թեմաներին, որոնք մայիսի 14-ին քննարկել էին Բրյուսելում։
«Մենք քննարկել ենք սահմանազատման և խաղաղության պայմանագրի խնդիրները: Այս հանդիպումը դարձավ շատ լավ նախապատրաստում հուլիսի 21-ի բրյուսելյան հանդիպման համար»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Միշելը նաև հայտնել է, որ նույն մասնակիցներով հնգակողմ հաջորդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Իսպանիայում։
Հիշեցնենք, որ այսօր կայացել է հնգակողմ հանդիպում` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։
Հանդիպումը տևել է մոտ 1 ժամ ու կես։
Հնգակողմ հանդիպումից առաջ մոտ 10 րոպե տևողությամբ կարճատև եռակողմ հանդիպում է անցկացվել` Փաշինյան–Միշել–Ալիև ձևաչափով։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպմանը․ մանրամասներ
Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստո...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ու...
Ինչպե՞ս կարելի է խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ալիևի այդ հայտարարության մեջ ․ Արցախի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային...
Իլհամ Ալիևը սպառնում է ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ...