Փաշինյանը ուզում է ապագա սերունդներին Հայաստանի ամբողջական կադաստրային փաստաթուղթը թողնել
Ես ուզում եմ ապագա սերունդներին Հայաստանի ամբողջական կադաստրային փաստաթուղթը թողնել։ Այս մասին Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա չի նշանակում, որ այն կբավարարի բոլորին, բայց մյուս կողմից բոլորին կբավարարի։
Մենք երկու անգամ հիմնել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Եվ երկու անգամ էլ Հայաստանը մասամբ ընկալում ենք որպես ավելի գլոբալ նպատակի գործիք։ Բայց մեր պատմության մեջ Հայաստանի Հանրապետությունն ինքնին որպես նպատակ կամ չկար, կամ շատ քիչ էր»,- նշել է նա։
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ մենք պետք է որոշակիորեն փոխենք անվտանգության մեր ընկալումը:
«Անվտանգության երաշխիքների մասին ենք հաճախ խոսում, ասում ենք` ով այն կերաշխավորի: Մենք պետք է ոչ թե մտածենք` ո՛վ կերաշխավորի, այլ մտածենք` ի՛նչը կերաշխավորի մեր անվտանգությունը, որովհետև եթե խոսքը «ով»-ի մասին է, «ով»-ի կամքը մեր կառավարելիության տիրույթում չէ, իսկ «ինչ»-ը` խաղաղությունը, կարող է ապահովել մեր անվտանգությունը, և մենք պետք է ունենանք, կառուցենք այնպիսի խաղաղություն, որը լինի մեր կառավարելիության տիրույթում: Սա բարդ խնդիր է, և ոչ մի երաշխիք չկա, որ մենք այն պատշաճ ձևով կկարողանանք լուծել, բայց կա իրական հնարավորություն: Ես դա անհնար չեմ համարում, ինձ պետք է ձեզանից յուրաքանչյուրի աջակցությունը այդ խնդիրը լուծելու համար»,- ասել է նա:
Փաշինյանը հավելել է, որ ինքը ցանկանում է, որ բոլորը մտածեն այդ մասին:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպմանը․ մանրամասներ
Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստո...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ու...
Սահմանազատում, խաղաղության պայմանագիր․ Շառլ Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Բանակցությունները արդյունավետ էին։ Քիշնևում ավարտված հնգակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այսպես է բանակց...
Ինչպե՞ս կարելի է խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ալիևի այդ հայտարարության մեջ ․ Արցախի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային...