ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական Բեռլինին կոչ է արել կանգ առնել
Բեռլինի չմտածված սադրիչ գործողությունները չեն մնա առանց Մոսկվայի պատշաճ արձագանքի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ կապված Գերմանիայում իր չորս գլխավոր հյուպատոսությունները փակելու ԳԴՀ որոշման հետ։
«Համբուրգում, Լայպցիգում, Մյունխենում և Մայնի Ֆրանկֆուրտում ՌԴ գլխավոր հյուպատոսությունները մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը փակելու Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պահանջը Ռուսաստանում իր հյուպատոսական ներկայությունը նվազեցնելու Գերմանիայի որոշման ֆոնին համարում ենք ևս մեկ ոչ բարեկամական քայլ»,- նշվում է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ հենց գերմանական կողմն է հորինված պատրվակներով նախաձեռնել ռուս դիվանագետների զանգվածային արտաքսումներ, քվոտաներ մտցրել օտարերկրյա ներկայացուցչությունների աշխատակիցների մի շարք կատեգորիաների համար, հետաձգել վիզաների տրամադրումը, միևնույն ժամանակ մոռանալով օտարերկրյա առաքելությունների անձնակազմի թվի առումով իր օգտին կրկնակի անհավասարության մասին․ «Մեր պատասխան գործողությունները կատարվել են բացառապես փոխադարձության սկզբունքի հիման վրա»,- հիշեցնում է ԱԳՆ-ն։
Ըստ ռուսական կողմի՝ Գերմանիայում պետք է հասկանան, որ երկկողմ հարաբերությունների դեգրադացման ողջ պատասխանատվությունը կրում է գերմանական կողմը։ ՌԴ ԱԳՆ-ն Գերմանիայի իշխանություններին կոչ է արել կանգ առնել։
Բեռլինը Մոսկվային ծանուցել է Գերմանիայում ռուսական հինգ հյուպատոսություններից չորսը փակելու անհրաժեշտության մասին՝ ի պատասխան Ռուսաստանի իշխանությունների կողմից ՝ Գերմանիայի դեսպանատան և հարակից մարմինների աշխատակիցների թվի սահմանափակման, Բեռլինում ասել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Քրիստոֆեր Բուրգերը։ Միջոցառումը, նրա խոսքով, կստեղծի «հավասար կադրեր և կառույցներ» երկու երկրների միջև:
Նա նշել է, որ Բեռլինում ՌԴ դեսպանատունը կշարունակի աշխատանքը։
Բուրգերն ընդգծել է, որ Գերմանիան ստիպված կլինի փակել Ռուսաստանում իր երեք հյուպատոսությունները մինչև այս տարվա նոյեմբեր։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպմանը․ մանրամասներ
Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստո...
Սահմանազատում, խաղաղության պայմանագիր․ Շառլ Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Բանակցությունները արդյունավետ էին։ Քիշնևում ավարտված հնգակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այսպես է բանակց...
Ինչպե՞ս կարելի է խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ալիևի այդ հայտարարության մեջ ․ Արցախի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային...
Մեր պետությունը անդունդի եզրին է, որն ամեն կերպ ուզում են փլուզել․ Ռուբեն Վարդանյան
Այս իրավիճակում մենք բոլորս նույն նավակի մեջ ենք՝ անկախ անձի կարգավիճակից։ Պետք է թողնել ամեն ինչ եւ պաշտպանել Հայրենիքը...