Պուտինի հաջորդ թիրախը լինելու է Բելառուսը. Զելենսկի
Քանի դեռ Ուկրաինայի տարածքից դուրս չեն բերվել ռուսական զորքերը, Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսելու ոչինչ չունեն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարավկորեական Chosun Ilbo հրատարակությանը տված հարցազրույցում։
«Նա գրեթե երկու տարի խուսափում էր նույնիսկ ինձ հետ հեռախոսով խոսելուց: Կա միայն մեկ պատճառ՝ ասելու բան չկար:
Ճշմարտությունը մեր կողմն է, և նա ասելիք չունի: Պուտինը քաջ գիտակցում է, որ Ուկրաինան ուժով զավթելու նրա մղումն անհերքելի է: Այսպիսով, ինչի՞ մասին կարող է խոսել ինձ հետ: Պուտինը ցանկանում է միայն պատերազմի միջոցով ներխուժել Ուկրաինա և ոչնչացնել ուկրաինականությունը», - ասել է նա:
Զելենսկու խոսքով՝ Պուտինի հաջորդ թիրախը Բելառուսն է։
«Նա կլանում է բելառուսական մետալուրգիան: Այսօրվա Պուտինն ակնհայտորեն այլ մարդ է, քան մենք նախկինում տեսել ենք: Դժվար է խոսել Պուտինի հետ, քանի դեռ նա դուրս չի բերել իր բոլոր զորքերը Ուկրաինայի տարածքից»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս կարելի է խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ալիևի այդ հայտարարության մեջ ․ Արցախի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային...
Ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպմանը․ մանրամասներ
Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստո...
Մեր պետությունը անդունդի եզրին է, որն ամեն կերպ ուզում են փլուզել․ Ռուբեն Վարդանյան
Այս իրավիճակում մենք բոլորս նույն նավակի մեջ ենք՝ անկախ անձի կարգավիճակից։ Պետք է թողնել ամեն ինչ եւ պաշտպանել Հայրենիքը...
Իլհամ Ալիևը սպառնում է ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ...