ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում հսկայական անտառային հրդեհը դուրս է եկել վերահսկողությունից: Շատ տներ են այրվել, լայնածավալ տարհանումներ են իրականացվում Տանտալոն քաղաքում։ Հայտնում են տելեգրամյան ալիքները:
Կանադայի արևելքում անտառային հրդեհը տարհանման և էլեկտրաէներգիայի անջատման պատճառ է դարձել։ Հալիֆաքս քաղաքի իշխանությունները կիրակի ուշ երեկոյան արտակարգ դրություն են հայտարարել, հայտնում է Reuters-ը։
Նոր Շոտլանդիայի նահանգի մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են շուրջօրյա՝ ապահովելու մարդկանց անվտանգությունը և նվազեցնելու հրդեհների սպառնալիքները:
Իշխանությունները անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն են հայտարարել, իսկ բնակչությանը տարհանում են: Արտակարգ դրությունը կգործի առնվազն յոթ օր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայի մարզում այրվել է 37 ավտոբուս և միկրոավտոբուս
Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքում այրվել է 37 ավտոբուս և միկրոավտոբուս, ինչպես նաև մոտակայքում կայանված տասնյակ մեքենաներ:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դոնի Ռոստովի մանվածքի պահեստում հրդեհ է բռնկվել
ՌԴ-ի Դոնի Ռոստով քաղաքի Վավիլով փողոցի մանվածքի պահեստում հրդեհի մակերեսը կրկնապատկվել է՝ հասնելով 800 քմ-ի։ Հայտնում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստամբուլում առևտրի կենտրոն է այրվում
Ստամբուլի հյուսիսային հատվածում հրդեհվել է Istinye Park առևտրի կենտրոնը։ Այս մասին հայտնում է DHA գործակալությունը։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիդնեյի կենտրոնում յոթհարկանի շենք է այրվել և մասամբ փլուզվել
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում հրդեհ է բռնկվել յոթհարկանի շենքում, որը գտնվում է կենտրոնական քաղաքային կայարանի մոտ։Ավելի ք...