ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիդնեյի կենտրոնում յոթհարկանի շենք է այրվել և մասամբ փլուզվել
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում հրդեհ է բռնկվել յոթհարկանի շենքում, որը գտնվում է կենտրոնական քաղաքային կայարանի մոտ։
Ավելի քան հարյուր հրշեջներ ներգրավված են հրդեհի մարման աշխատանքներին, հայտնում է Yle-ն։
Դեպքի վայրում են նաև ոստիկաններն ու շտապօգնության աշխատակիցները, տուժածներ չկան:
Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։
Ականատեսներից մեկը հայտնում է, որ սկզբում տեսել է ծխի հսկայական սյուն, իսկ հետո շենքի ողջ պատը, կրակի մեջ ընկած, ուղղակի փլուզվել է։
«Աղմուկն անհավանական էր։ Երկիրը ցնցվեց», - ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստամբուլում առևտրի կենտրոն է այրվում
Ստամբուլի հյուսիսային հատվածում հրդեհվել է Istinye Park առևտրի կենտրոնը։ Այս մասին հայտնում է DHA գործակալությունը։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դոնի Ռոստովի մանվածքի պահեստում հրդեհ է բռնկվել
ՌԴ-ի Դոնի Ռոստով քաղաքի Վավիլով փողոցի մանվածքի պահեստում հրդեհի մակերեսը կրկնապատկվել է՝ հասնելով 800 քմ-ի։ Հայտնում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խարկովի մոտակայքում գտնվող նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
Խարկովի մարզի Մերեֆա քաղաքի մոտ` հրթիռային հարձակումից հետո, նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ավտովթարից մահացածը` Հրանտ Բագրատյանի եղբայրն է
Երևանում ողբերգական ավտովթար է գրանցվել․ մահացած է հայտնաբերվել ավտոմեքենայի վարորդը։ Հայտնում է shamshyan.com-ը:&...