Սաուդյան Արաբիայում վստահ են, որ Մեսսին դժվար թե հրաժարվի 300 միլիոն եվրո աշխատավարձից
Սաուդյան Արաբիայում վստահ են, որ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին հունիսին պայմանագիր կկնքի «Ալ Հիլյալի» հետ։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca-ն։
Սաուդյան Արաբիայում ցանկանում են տեսնել «Ալ Նասրի» 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և Մեսսիի դիմակայությունը և մոտ են դրան։
Հայտնի է, որ «Ալ Հիլյալը» Մեսսիին կառաջարկի տարեկան 300 միլիոն եվրո աշխատավարձ, որից դժվար կլինի հրաժարվել վետերան ֆուտբոլիստին։
Նշվում է, որ սաուդյան ակումբները հետաքրքրված են եվրոպական ակումբների մի շարք խաղացողների հետ պայմանագիր կնքելու հարցում։ Մասնավորապես, հնչում են Սերխի Բուսկետսի, Ժորդի Ալբայի, Նաչո Ֆերնանդեսի, Կարիմ Բենզեմայի, Լուկա Մոդրիչի և Ալվարո Մորատայի անունները։ Սակայն առաջնային նպատակը Մեսսիին հրավիրելն է։
Հիշեցնենք՝ ՊՍԺ-ի հետ Մեսսիի պայմանագիրը կավարտվի հունիսին։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 39 հանդիպման ակումբային մրցաշարերում, խփել 20 գոլ, կատարել 20 գոլային փոխանցում։
Նմանատիպ հոդվածներ
«Ռեալից» հայտարարել են, որ այլևս չեն հանդուրժի․ Բրազիլիայում էլ անջատել են Քրիստոսի արձանի լույսերը
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում գտնվող Հիսուս Քրիստոսի արձանի լույսերը երեկ երեկոյան մեկ ժամով անջատվել են՝ ի նշան Մա...
Ֆուտբոլիստի կատարած ժեստի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել
«Բանակի կենտրոնական մարզական ակումբ» – ի և «Սպարտակ» խաղից հետո 10 ֆուտբոլասեր է բերման ենթարկվել։ Նրանք զանգվածային ծեծ...
Հոլանդը՝ լավագույն ռմբարկու․ նա 36 գոլի հեղինակ է
Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/23 թթ․ մրցաշրջանը։ Այս մասին հայտնում է ArmSport-ը։ Նշվում է, որ առաջնո...
Ես ցանկանում եմ, որ Մեսսին վերադառնա. Բարսելոնայի փոխնախագահ
«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն անդրադարձել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարա...