Ես ցանկանում եմ, որ Մեսսին վերադառնա. Բարսելոնայի փոխնախագահ
«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն անդրադարձել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձին կատալոնական ակումբ։ Հայտնում է news.am-ը։
«Ես ցանկանում եմ, որ Մեսսին վերադառնա։ Նա մեր ակադեմիայի սան է, ակումբին տվել է հնարավոր ամեն ինչ, ունեցել ենք հրաշալի հարաբերություններ։ Այս ամենի պատճառով ես ցանկանում եմ, որ նա դարձյալ լինի «Բարսելոնայում»։Գեղեցիկ պատմությունները պետք է բարի ավարտ ունենան։ Բոլորս ուրախ կլինենք, եթե Մեսին որոշի վերադառնալ»,- Ռաֆա Յուստեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Նշվոմ է, որ Մեսսիի պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ կավարտվի հունիսի 30-ին։ Մեսսին «Բարսելոնայում» հանդես է եկել 2003-2021-ին՝ դառնալով Իսպանիայի 10-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր։
Նմանատիպ հոդվածներ
Ֆուտբոլիստի կատարած ժեստի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել
«Բանակի կենտրոնական մարզական ակումբ» – ի և «Սպարտակ» խաղից հետո 10 ֆուտբոլասեր է բերման ենթարկվել։ Նրանք զանգվածային ծեծ...
«Ռեալից» հայտարարել են, որ այլևս չեն հանդուրժի․ Բրազիլիայում էլ անջատել են Քրիստոսի արձանի լույսերը
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում գտնվող Հիսուս Քրիստոսի արձանի լույսերը երեկ երեկոյան մեկ ժամով անջատվել են՝ ի նշան Մա...
Սաուդյան Արաբիայում վստահ են, որ Մեսսին դժվար թե հրաժարվի 300 միլիոն եվրո աշխատավարձից
Սաուդյան Արաբիայում վստահ են, որ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոն...
Մխիթարյանը «Նապոլի»-ի դեմ առաջիկա խաղին չի մասնակցի
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի Սերիա Ա-ի առաջիկա՝ «Նապոլի»-ի դեմ հանդ...