«Ռեալից» հայտարարել են, որ այլևս չեն հանդուրժի․ Բրազիլիայում էլ անջատել են Քրիստոսի արձանի լույսերը
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում գտնվող Հիսուս Քրիստոսի արձանի լույսերը երեկ երեկոյան մեկ ժամով անջատվել են՝ ի նշան Մադրիդի «Ռեալ» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի, ով հերթական անգամ ռասայական դրդապատճառներով բռնության է ենթարկվել Լա լիգայի Իսպանիան ընդդեմ Վալենսիայի (0:1) խաղում։
Հայտնի է, որ ակցիայի կազմակերպիչներն այն անվանել են «ռասիզմի դեմ հավաքական պայքարի խորհրդանիշ և համերաշխության նշան խաղացողի և բոլոր նրանց հետ, ովքեր տառապում են նախապաշարմունքներից ամբողջ աշխարհում»:
Նշենք նաև, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ կապված վերջին ռասիստական միջադեպը Լա լիգայի «Վալենսիայի» դեմ խաղում։
«Ուզում եմ հայտարարել, որ «Ռեալն» այլևս չի հանդուրժի մեր խաղացողների հետ կապված ռասիստական միջադեպերը։
Դրա համար անհրաժեշտ է փոխել մրցավարական համակարգը, որպեսզի հանցագործության զոհը պատասխանատվության չենթարկվի, ինչպես դա տեղի է ունենում հիմա։
Հասարակությունը, որտեղ մենք ապրում ենք, արժանի չէ մեր խաղացողի հետ կրկնվող միջադեպերին։ Սպորտը՝ դա արժեքների հանդիպման վայր է»,- ասել է Պերեսը։
Նմանատիպ հոդվածներ
Ֆուտբոլիստի կատարած ժեստի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել
«Բանակի կենտրոնական մարզական ակումբ» – ի և «Սպարտակ» խաղից հետո 10 ֆուտբոլասեր է բերման ենթարկվել։ Նրանք զանգվածային ծեծ...
Սաուդյան Արաբիայում վստահ են, որ Մեսսին դժվար թե հրաժարվի 300 միլիոն եվրո աշխատավարձից
Սաուդյան Արաբիայում վստահ են, որ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոն...
Ես ցանկանում եմ, որ Մեսսին վերադառնա. Բարսելոնայի փոխնախագահ
«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն անդրադարձել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարա...
Հոլանդը՝ լավագույն ռմբարկու․ նա 36 գոլի հեղինակ է
Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/23 թթ․ մրցաշրջանը։ Այս մասին հայտնում է ArmSport-ը։ Նշվում է, որ առաջնո...