Բրազիլիան առաջարկում է հրաժարվել դոլարից
Բրազիլիան առաջարկում է ստեղծել միասնական BRICS արժույթ՝ դոլարից հրաժարվելու համար, հայտնում է AgoraVox-ը։
«Դոլարի օգտագործումը դառնում է անցանկալի՝ կապված BRICS-ի երկու հիմնական երկրների՝ Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության խստացման հետ»,- գրում է հոդվածագիր Ալեքսանդր Լեմուանը։
Նրա կարծիքով՝ միասնական արժույթի ստեղծման խնդիրն ավելի արդիական է դառնում միության մոտալուտ ընդլայնման պատճառով։
Նա նշել է, որ Բրազիլիան և Հարավային Աֆրիկան առաջարկում են միասնական արժույթի ներդրում՝ կապված ԱՄՆ դոլարից կախվածության հետ։
Մարտին Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին կարծիք էր հայտնել, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունն ու BRICS-ն են, որոնք մոտ ապագայում կարևորագույն դեր են խաղալու համաշխարհային տնտեսության մեջ։