ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախը Փաշինյանի սեփականությունը չէ, որ այսքան տարի արյունով պահածը հանձնի. Արթուր Խաչատրյան
ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում նշել է, որ իշխանությունը ձեռքը լվանում է Արցախի մեր հայրենակիցների ճակատագրից:
«Հայաստանի այսօրվա իշխանությունները` խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը, Արցախը հանձնում է Ադրբեջանին: Ձեզանից ոմանք չեն ուզում այս ամենին հավատալ, քանզի իրոք դժվար է հավատալ, որ որևէ հայ կարող է հայկական Արցախը հանձնել ադրբեջանցի բորենիների բզկտմանը»:
Նա անդրադաձավ Փաշինյանի կատարած երեկվա հայտարարությանը, նշեց, որ Փաշինյանը բաց տեքստով ասել է այն, ինչից խուսափում էր 2-2.5 տարի.
«Նա հայտնեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, Արցախը հանձնում է Ադրբեջանին: Ով է նրան այդ իրավունքը տվել: Ինչից Փաշինյանը ենթադրեց, որ ինքը ավել բարձր է, քան երկրի օրենքները»,- ասել է Խաչատրյանը:
Ընդդիմադիր պատգամավորը շեշտել է, որ Արցախը Փաշինյանի սեփականությունը չէ, և նա չի կարող որոշել Արցախի ու արցախցիների ճակատագիրը։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան` Փաշինյանի հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ և քաշքշուկ ԱԺ-ում
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։ Ալեն Սիմո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները
Մոսկվայում մեկնարկել են Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները: Լավրովը նշել է, որ գնահատում են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ռեյկյավիկում մասնակցել է ԵԽ 4-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի բացման ար...