Ուկրաինային կարող է առաջարկվել անվտանգության «իսրայելական մոդելը»․ WSJ
Արևմտյան երկրները կարող են Ուկրաինային առաջարկել իսրայելական մոդելով անվտանգության պայմանագիր, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային։
Պարբերականի տվյալներով՝ Դուդան ասել է, որ իսրայելական մոդելի համաձայնագիրը առաջնահերթություն է տալու զենքի և առաջադեմ տեխնոլոգիաների մատակարարմանը։
Ըստ անանուն արևմտյան պաշտոնյաների՝ համաձայնագիրը կապված է լինելու «Ուկրաինան դեպի ՆԱՏՕ-ի ապագա անդամակցություն տեղափոխելու գործընթացի հետ», բայց դա դաշինքը չի դարձնի Ռուսաստանի հետ հակամարտության կողմ:
«Այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են հենց հիմա», - ասել է Դուդան հրապարակմանը:
Նա չի հստակեցրել, թե որ զինատեսակների և ինչ տեխնոլոգիաների փոխանցում է նախատեսում համաձայնագիրը։ Դուդայի խոսքով՝ «իսրայելական մոդելի հայեցակարգը» քննարկվել է փետրվարին Լեհաստան այցելած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Անվտանգության մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Վիլնյուսում հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, նշում են թերթի աղբյուրները։
ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյան ասել է, որ ապագա համաձայնագրի «ձևը» մնում է անորոշ։
«Մենք դեռ քննարկում ենք Ուկրաինայի, դաշնակիցների և գործընկերների հետ, թե ինչպիսին կլինի այս մոդելը»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Պարբերականը նշել է, որ Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ, և ԱՄՆ-ն չունի պայմանագրերով նախատեսված պարտավորություններ՝ օգնելու այդ երկրին։ Այնուամենայնիվ, Իսրայելը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ի ամենամեծ օգնություն ստացողն է։
Ըստ թերթի աղբյուրների՝ «իսրայելական մոդելի հայեցակարգն» առաջին անգամ մշակվել է անցյալ տարվա սեպտեմբերին՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից։
«Ուկրաինան անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքների կարիք ունի»,- թերթին ասել է Երմակը։
Նա պնդում է, որ նման երաշխիքներ կպահանջվեն այնքան ժամանակ, քանի դեռ իր երկիրը չի անդամակցել ՆԱՏՕ-ին։
Հրատարակությունը, հղում անելով ՆԱՏՕ-ի քաղաքական պլանավորման բաժնի նախկին ղեկավար Ֆաբրիս Փոթիերին, նշում է, որ Վաշինգտոնը կդառնա համաձայնագրերի գլխավոր երաշխավորը։ ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները հայտարարել են, որ ակնկալում են, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան կլինեն համաձայնագրի կողմեր, գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Հարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում Ալիևը համաձայնել էր զինադադարի. Տիրան Խաչատրյան․ ԶԼՄ
168.am-ը զրուցել է ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի հետ: – Նիկո...
ՀՀ ԶՈւ-ն շարունակաբար համալրվում է նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով․ ՀՀ ՊՆ
Հայաստանի զինված ուժերը շարունակաբար համալրվում են նոր, առավել բարձր պաշտպանունակությամբ զրահաբաճկոններով։ «Արմենպրես»-ի...
ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարները Մինսկում կքննարկեն կոալիցիոն անվտանգության հարցերը
ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները Մինսկում կքննարկեն ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգները և ճգնաժամային արձ...
Բացարձակ սուտ է․ ՀՀ ՊՆ-ն հերքում է դիվերսիոն-ներթափանցման փորձի մասին ադրբեջանական մեղադրանքները
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության հետ։...