ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում ադրբեջանցի լրագրողին բռնության են ենթարկել
Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ ԱՄՆ-ում հարձակման է ենթարկվել «Հարավային Ադրբեջանի հեռուստատեսության» (GünAz TV ) ղեկավար Ահմեդ Օբալին: Նա բազմաթիվ վնասվածքներով և մարմնի տարբեր հատվածների կոտրվածքներով հոսպիտալացվել է։
Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ ադրբեջանցի լրագրողը բռնության զոհ է դարձել Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքի հյուրանոցներից մեկում՝ Ադրբեջանից Միացյալ Նահանգներ վերադառնալու հաջորդ օրը։
«Ահմեդ Օբալին ահաբեկչության է ենթարկվել Կալիֆորնիայի հյուրանոցներից մեկում՝ անհայտ թվով մարդկանց կողմից: Հարձակման արդյունքում նա լուրջ վնասվածքներ է ստացել։ Այս պահին նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- ասել է GünAz TV -ի ներկայացուցիչ Արազ Օբալին։
Վերջինս «Թուրան»-ին փոխանցել է, որ ոստիկանությունը հետաքննում է կատարվածը, կան ձերբակալվածներ։
Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ բռնության ենթարկված լրագրողը Իրանի իշխանությունների կոշտ քննադատներից է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լայնածավալ հրդեհ Ղազախստանի պետական անտառային արգելոցում
Ղազախստանի Ալթայի երկրամասի «Սեմեյ Օրմանի» պետական անտառային արգելոցում չոր խոտածածկ հրդեհ է բռնկվել, որը հանգեցրել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բնակիչներին տարհանել են․ նոր մանրամասներ՝ Վաղարշյան փողոցի հրդեհից
Քիչ առաջ հայտնել էինք, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 24/1-ի 14-րդ հարկում։ Auroranews- ի լրագրողները շե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պրահայում բախվել են երկու տրամվայներ
Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Մոդրժանսկա փողոցում երկու տրամվայներ են բախվել։ Արդյունքում տուժել է երկու մարդ՝ վարորդներից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիևում հարբած դատավորը Lexus-ով վրաերթի է ենթարկել ազգային գվարդիականին
Մայիսի 26-ի գիշերը Կիևի մարզի Մակարովսկի շրջանային դատարանի նախագահը` Ալեքսեյ Տանդիրը մայրաքաղաքի անցակետում Lexus մակնի...