ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պրահայում բախվել են երկու տրամվայներ

Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Մոդրժանսկա փողոցում երկու տրամվայներ են բախվել։ Արդյունքում տուժել է երկու մարդ՝ վարորդներից մեկը, ով արգելափակվել էր խցիկում և 48-ամյա մի ուղևոր։ Երկու տուժածները հոսպիտալացվել են։

 

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել մայիսի 24-ի առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում։ Դեռևս անհայտ պատճառներով տրամվայներից մեկը չի հասցրել դանդաղեցնել արագությունը և հետևից մխրճվել է մյուս տրամվայի մեջ: Վթարի պահին տրամվայներով երթևեկել է 10 ուղևոր։

 

Ոստիկանությունը պարզում է միջադեպի պատճառները Վթարի հատվածում տրամվայի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ