Մխիթարյանը «Նապոլի»-ի դեմ առաջիկա խաղին չի մասնակցի
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի Սերիա Ա-ի առաջիկա՝ «Նապոլի»-ի դեմ հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ մայիսի 21-ին «Նապոլի»-ի դեմ կայանալիք հանդիպմանը Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի։
Հիշեցնենք՝ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Միլանի» դեմ ընդմիջումից անմիջապես առաջ՝ խաղի 44-րդ րոպեին ստացած վնասվածքի պատճառով կորցրեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Նշենք նաև, որ Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Միլան»-ին: Երկու խաղերի՝ ընդհանուր 3:0 հաշվով հաղթելով` «Ինտեր»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին:
Նմանատիպ հոդվածներ
Ֆուտբոլիստի կատարած ժեստի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել
«Բանակի կենտրոնական մարզական ակումբ» – ի և «Սպարտակ» խաղից հետո 10 ֆուտբոլասեր է բերման ենթարկվել։ Նրանք զանգվածային ծեծ...
Ես ցանկանում եմ, որ Մեսսին վերադառնա. Բարսելոնայի փոխնախագահ
«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն անդրադարձել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարա...
«Ռեալից» հայտարարել են, որ այլևս չեն հանդուրժի․ Բրազիլիայում էլ անջատել են Քրիստոսի արձանի լույսերը
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում գտնվող Հիսուս Քրիստոսի արձանի լույսերը երեկ երեկոյան մեկ ժամով անջատվել են՝ ի նշան Մա...
Սաուդյան Արաբիայում վստահ են, որ Մեսսին դժվար թե հրաժարվի 300 միլիոն եվրո աշխատավարձից
Սաուդյան Արաբիայում վստահ են, որ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոն...