ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փաշինյանը տիկնոջ և դստեր հետ հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ, Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին: Հայտնում են կառավարությունից:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:
Մրցաշարը տեղի է ունենալու մայիսի 20-ի առավոտյան: Միջոցառմանը կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը:
Հանդիպման ընթացքում վարչապետը մասնակիցների հետ քննարկել է մրցաշարի կազմակերպմանը, ձևաչափին, մարզերում անցկացված նախնական փուլերի արդյունքներին վերաբերող հարցեր, պատասխանել տարբեր հարցերի:
Մրցաշարի մասնակիցները և նրանց մարզիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին նման նախաձեռնության համար և հավելել, որ այն բավականին մեծ հետաքրքրվածություն ունի դպրոցականների շրջանում:
Նիկոլ Փաշինյանը բոլորին մաղթել է հաջողություններ և հորդորել շարունակել զբաղվել սպորտով, իսկ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի համայնքներում ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ:
Հիշեցնենք` ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 20-ին՝ ժամը 07.00-15.00-ը, փակ է լինելու Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Պարզ լիճ տանող ճանապարհը:
Այդ հատվածում անցկացվելու է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքը:
[d88991539fb2d6dad5ac2a9e8dc548e7.jpg]
[fdc70f1c58fd73d8f98ad2330e0cfd1c.jpg]
[d984381e39faad5c65cc558a073554b0.jpg]
[c42c18e53c2cef20abd9bf8ccbc9e5e2.jpg]
[4ebd9f447b5384bb847a8827248d2a7f.jpg]
[e7cd378cf42c4deb3ed74de87a926f1e.jpg]
[a4c8506be9199647ef5c6ff1a0ea64f0.jpg]
[40a9658cf0389bbe343c17041fe71fc5.jpg]
[9d74bccb34ae07e3fd0cdc8528954e65.jpg]
[a19f10244c7df6973585bfe0145cd9e1.jpg]
[dcecceee754eb6391bce8d82cf6c4c25.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր. World Challenge Cup
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Բուլղարիայի Վառնա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել խճուղավազքի մրցաշարից
ՀՀ վարչապետի տիկի Աննա Հակոբյանը լուսանկարներ էհրապարակել Տավուշի մարզից: Նշենք, որ այնտեղ նա ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի...
Հայկ Մարտիրոսյանը Շարժայում ընթացող շախմատի Masters-ի առաջատարների խմբում է
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ԱՄԷ-ում ընթացող 6th Sharjah Masters 2023 շախմատի միջազգային մրցաշարի առաջատարների խմբում է...
Ծանրորդ Գոռ Մինասյանը հռչակվել է Ասիայի կրկնակի չեմպիոն
Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը (+109 կգ) դարձել է Ասիայի ծանրամարտի առաջնության կրկնակի չեմպիոն։ Նա հրու...