Հայկ Մարտիրոսյանը Շարժայում ընթացող շախմատի Masters-ի առաջատարների խմբում է

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ԱՄԷ-ում ընթացող 6th Sharjah Masters 2023 շախմատի միջազգային մրցաշարի առաջատարների խմբում է:

Մարտիրոսյանը չորս հնարավորից վաստակել է երեք միավոր՝ տանելով երկու հաղթանակ և երկու պարտիա ավարտելով ոչ-ոքի: Հայ շախմատիստը կիսում է 1-8-րդ տեղերը: 5-րդ տուրում Հայկը կմրցի կանանց աշխարհի չեմպիոն Ցզյու Վենջունի հետ:

 

Ինչ վերաբերում է Շարժայում Հայաստանի մյուս «շախմատային պատվիրակներին», ապա Շանթ Սարգսյանը հնարավոր 4-ից ունի 2,5 միավոր, Մանուել Պետրոսյանը՝ 2, Սամվել Տեր-Սահակյանը՝ 1,5:

 

Միջազգային վարպետ Էմին Օհանյանը, որը հանդես է գալիս Challengers Section խմբում (2000-2499 վարկանիշ ունեցող շախմատիստներ), 4 հնարավորից 3,5 միավորով կիսում է երկրորդ տեղը: Մարիամ Մկրտչյանն իր ակտիվում 2,5 միավոր ունի:

 

Մրցաշարն անցկացվում է երեք խմբով՝ Masters Section (այստեղ խաղում են 2500-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներ), Challengers Section (2000-2499 վարկանիշ ունեցող շախմատիստներ) և Futures Section (1500-1999):

Քաղաքականություն