Հայաստանն ամեն ինչ անում է երկրորդային սանկցիաների տակ չընկնելու համար․ Քերոբյան
Հայաստանն ամեն ինչ անում է, որ թե՛ երկիրը, թե՛ երկրում գործող ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ, որովհետև դա շատ ցավոտ կլիի տնտեսության համար։ Հանրայինի եթերում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրառնալով Արևմուտքի կողմից սանցիայի տակ ընկնելու ռիսի վերաբերյալ հարցին։
Խոսքը Հայաստանը որպես տրանզիտ դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման համար օգտագործելու վտանգի մասին է։
«Մենք մեր ունեցած գործիքակազմով փորձում ենք մեր ընկերություններին զերծ պահել երկրորդային սանկցիաների տակ ընկնելու ռիսկից»,- ասել է Քերոբյանը։
«ԵԱՏՄ միջավայրում ապրանքների տեղաշարժն ազատ է։ Բնականաբար այդ տեղաշարժի մեջ մենք չենք կարող ԵԱՏՄ պայմանագրերը խախտելով որոշակի արգելքներ դնել»,- ասել է նա։
Խոսելով «Չոր նավահանգիստ» նախագծի մասին՝ Քերոբյանն ասել է, որ գործընթացները գնում են առաջ, և որ տնտեսական խորը վերլուծության փուլն է արդեն։ «Մենք ունենք արդեն այդ փուլը հաղթողին։ Հոլանդական շատ խորը մասնագիտացում ունեցող ընկերություն է, որն առաջիկա 3 ամիսներին մեզ կհիմնավորի և նաև ցույց կտա՝ ինչպես է պետք ճիշտ աշխատեցնել Չոր նավահանգիստը Գյումրիում»,- ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական ընկերությունը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում
ԱՄՆ-ն արտահանման նոր սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի դեմ, որոնք ներառում են նաև Հայաստանից և Ղրղզստանից ընկերությու...
Երևանի կոնյակի գործարանը դադարեցնելու է արտահանումները դեպի Ռուսաստան․ Քերոբյան
Երևանի կոնյակի գործարանը դադարեցնելու է արտահանումները դեպի Ռուսաստան։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային, տարած...
Հայաստանը՝ Ռուսաստանին պատժամիջոցային ապրանքների առանցքային մատակարար․ WSJ
Նախկին խորհրդային մի շարք հանրապետություններ դարձել են հիմնական տարանցիկ հանգույցներ ԱՄՆ-ի և Եվրոպայի համակարգչային չիպե...
Ինչ չլուծված հարցեր են քննարկելու Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերը 1 շաբաթից
Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, անդրադառնալով&nb...