ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման շրջանակներում մայիսի 18-ին Մոսկվայում տեղի են ունեցել հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ արտաքին քաղաքական գործունեության տեղեկատվական աջակցության և լրատվամիջոցների հետ կապ աշխատանքի թեմայով, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Հայկական կողմը ներկայացնում էին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, զանգվածային լրատվական միջոցների և հանրային դիվանագիտության վարչության պետ Իննա Թորգոմյանը, իսկ ռուսական կողմը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, տեղեկատվության և մամուլի վարչության պետ Մարիա Զախարովան:
Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տեղեկատվական տիրույթում երկկողմ փոխգործակցության հարցերի լայն շրջանակի շուրջ։ Հատուկ ուշադրություն է դարձվել կեղծ տեղեկատվության տարածմանը հակազդելու խնդրին։
Փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել երկու երկրների ԶԼՄ-ների միջև շփումների և փոխանակումների հետագա ընդլայնման հարցում»,- նշված է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Այն ինչ անում է Փաշինյանը արցախյան հիմնախնդրի կարգավորման առումով, դրա համար ժողովրդից մանդատ չի ստացել․ Զուրաբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահից որդեգրեց այն գիծը, որ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչը մեծապես հակասում...
Հայաստանը Լաչինի հարցով երկրորդ անգամ է դիմել Հաագայի դատարան
Հայաստան-Արցախ ճանապարհին անցակետ տեղադրելուց հետո Հայաստանն արդեն երկրորդ անգամ է դիմում ՄԱԿ արդարադատության միջազգային...
Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին
Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն, որով Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ է անում դ...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտ...