Բաքուն պատրաստ է կարգավորել Երևանի հետ հարաբերությունները. Բայրամով
Մոսկվայում մեկնարկել են Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ բանակցությունները։ Բացման խոսքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է.
«Նախորդ տարվա վերջից բանակցային գործընթացում որոշակի լճացում էր նկատվում, և մենք սկզբունքորեն դրական ենք գնահատում այն, որ մայիս ամսից սկսած՝ բանակցությունների դինամիկան հետևողական ու դրական բնույթ է կրում։ Արդեն հանդիպումներ են կայացել խաղաղության պայմանագրի իրականացման թիմերի մասնակցությամբ, մեր ղեկավարների հանդիպումն ու այսօրվա բանակցություններն էլ, կարծում ենք, շահեկան ու բեղուն կլինեն»։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Բաքուն պատրաստ է կարգավորել Երևանի հետ հարաբերությունները:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա...
Մոսկվայում ընթանում է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Մոսկվայում ընթանում է Միրզոյան– Բայրամով երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այժմ մե...
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, նախատեսված են...
Որոշել եմ ընդառաջ քայլ անել․ Արցախի նախագահը գրառում է կատարել
«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունե...