ԱՄՆ-ում 2022-ին գրանցվել է թմրանյութերի գերդոզավորումից մահացության 110 000 դեպք
ԱՄՆ-ում 2022 թվականին ավելացել են թմրանյութերի գերդոզավորումից մահացության դեպքերը։ Այս մասին հայտնում է golosameriki.com-ը՝ միևնույն ժամանակ նկատելով, որ 2018 թվականից ի վեր առաջին անգամ այդ աճը նշանակալի չէ:
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ նախորդ տարվա մեծ մասում ցուցանիշները էապես չեն բարձրացել կամ նվազել։
Նշվում է, որ անցյալ տարի ԱՄՆ-ում գերդոզավորումից մահացել է մոտ 110,000 մարդ: Սա գրեթե 2 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին։ Ութ նահանգ, որոնք նախկինում ունեցել են գերդոզավորումից մահացության բարձր մակարդակ, զգալի անկում են գրանցել:
Այնուամենայնիվ, փորձագետները զգուշացրել են, որ նման մահերի թիվը կարող է կրկին աճել:
Նմանատիպ հոդվածներ
7,7 մագնիտուդով երկրաշարժ Խաղաղ օվկիանոսում․ ցունամիի սպառնալիք է հայտարարվել
Այսօր՝ մայիսի 19-ին առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Կալեդոնիայի ափերի մոտ, առկա է ցունամիի սպառնա...
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար
ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշու...
Ո՞րն է եղել մանկապարտեզում երեխաների թունավորման պատճառը․ պարզվում են դեպքի հանգամանքները
Արտաշատում տասնյակից ավելի երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել, պարզվում են հանգա...
Կոմիտասի ստեղծագործությունների հավաքածուն՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում
Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։...