Կոմիտասի ստեղծագործությունների հավաքածուն՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում
Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։ Գրանցումը կատարվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի մայիսի 18-ի միաձայն որոշմամբ։
Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցված Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրերի հավաքածուի, աստղագետ Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրության (կամ Բյուրականի առաջին ուսումնասիրություն) և կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաների և կինոերաժշտության հավաքածուի կողքին իր արժանի տեղն է գտել հայկական չորրորդ փաստագրական ժառանգությունը։
Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրը փաստագրական ժառանգության ցանկ է, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսահնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուներն ու արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում և պետք է վկայագրվեն ու պահպանվեն մարդկության համար:
Նմանատիպ հոդվածներ
7,7 մագնիտուդով երկրաշարժ Խաղաղ օվկիանոսում․ ցունամիի սպառնալիք է հայտարարվել
Այսօր՝ մայիսի 19-ին առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Կալեդոնիայի ափերի մոտ, առկա է ցունամիի սպառնա...
Ո՞րն է եղել մանկապարտեզում երեխաների թունավորման պատճառը․ պարզվում են դեպքի հանգամանքները
Արտաշատում տասնյակից ավելի երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել, պարզվում են հանգա...
ԱՄՆ-ում 2022-ին գրանցվել է թմրանյութերի գերդոզավորումից մահացության 110 000 դեպք
ԱՄՆ-ում 2022 թվականին ավելացել են թմրանյութերի գերդոզավորումից մահացության դեպքերը։ Այս մասին հայտնում է golosameri...
44-օրյա պատերազմի մասնակիցը իր հետ բերված զենք-զինամթերքը պահել է Կորեայի ձորում
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը Ոստի...