Ո՞րն է եղել մանկապարտեզում երեխաների թունավորման պատճառը․ պարզվում են դեպքի հանգամանքները
Արտաշատում տասնյակից ավելի երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել, պարզվում են հանգամանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ մայիսի 18-ին թունավորված վիճակում Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզի մի քանի սան տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Նույն օրը երեկոյան նաև Արտաշատի Բ/Կ-ից է հաղորդում ստացվել, որ սննդային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել թվով 14 երեխաներ:
Պարզվել է, որ երեխաները բուժհաստատություն հիմնականում սկսել են տեղափոխվել նույն օրը՝ ժամը 15:30-ից սկսած, մանկապարտեզից տուն վերադառնալուց հետո։
Դեպքի առթիվ մայիսի 19-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները, երեխաների թունավորման պատճառները, բնույթը, եղանակը պարզելու ուղղությամբ»,- գրել է նա։
Աբրահամյանը նաև նշել է, որ Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզից վերցվել են սննդի և ջրի նմուշներ, սննդի առաքման փաստաթղթերը և պահպանման մատյանները: Նշանակվել է դատասննդային, դատանյութագիտական և դատաբժշկական համալիր փորձաքննություն», - գրել է Աբրահամյանը և հավելել, որ հիվանադանոց տեղափոխված երեխաների վիճակը, նախնական տվյալներով, բավարար է, նրանցից մի քանիսն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱՆ - ն հայտնել է, որ սննդային թունավորումից հիվանդանոց տեղափոխված երեխաներից 2-ը դուրս են գրվել։
Նմանատիպ հոդվածներ
7,7 մագնիտուդով երկրաշարժ Խաղաղ օվկիանոսում․ ցունամիի սպառնալիք է հայտարարվել
Այսօր՝ մայիսի 19-ին առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Կալեդոնիայի ափերի մոտ, առկա է ցունամիի սպառնա...
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար
ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշու...
ԱՄՆ-ում 2022-ին գրանցվել է թմրանյութերի գերդոզավորումից մահացության 110 000 դեպք
ԱՄՆ-ում 2022 թվականին ավելացել են թմրանյութերի գերդոզավորումից մահացության դեպքերը։ Այս մասին հայտնում է golosameri...
Կոմիտասի ստեղծագործությունների հավաքածուն՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում
Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։...