7,7 մագնիտուդով երկրաշարժ Խաղաղ օվկիանոսում․ ցունամիի սպառնալիք է հայտարարվել
Այսօր՝ մայիսի 19-ին առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Կալեդոնիայի ափերի մոտ, առկա է ցունամիի սպառնալիք: Այս մասին տեղեկանում ենք «Интерфакс»-ից:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ֆիջիից դեպի հարավ-արևմուտք, Նոր Զելանդիայից՝ հյուսիս և Ավստրալիայից՝ արևելք:
Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը կարծում է, որ Վանուատուում հնարավոր են մինչև 3 մետր բարձրությամբ ալիքներ, մակընթացության մակարդակից մինչև 1 մետր բարձրությամբ ալիքներ հնարավոր են Ֆիջիում, Նոր Կալեդոնիայում, Կիրիբատիում և Նոր Զելանդիայում:
Նշվում է, որ Նոր Զելանդիայի Արտակարգ իրավիճակների ազգային գործակալությունը դեռևս գնահատում է ցունամիի առաջացման հավանականությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ո՞րն է եղել մանկապարտեզում երեխաների թունավորման պատճառը․ պարզվում են դեպքի հանգամանքները
Արտաշատում տասնյակից ավելի երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել, պարզվում են հանգա...
ԱՄՆ-ում 2022-ին գրանցվել է թմրանյութերի գերդոզավորումից մահացության 110 000 դեպք
ԱՄՆ-ում 2022 թվականին ավելացել են թմրանյութերի գերդոզավորումից մահացության դեպքերը։ Այս մասին հայտնում է golosameri...
Կոմիտասի ստեղծագործությունների հավաքածուն՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում
Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։...
44-օրյա պատերազմի մասնակիցը իր հետ բերված զենք-զինամթերքը պահել է Կորեայի ձորում
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը Ոստի...