Ուկրաինային F-16-եր տրամադրելու թեման կարող է քննարկվել G7-ի շրջանակներում․ Սպիտակ տուն
Ուկրաինային F-16-եր տրամադրելու թեման կարող է քննարկվել G7-ի շրջանակներում, սակայն գագաթնաժողովի օրակարգում նման հարց չկա: CNN-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին:
Նա նաև նշել է, որ Ուկրաինան և Կիևին օգնության թեման կքննարկվեն «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում։
«Սակայն ինչ վերաբերում է որոշակի այնպիսի միջոցների, ինչպիսիք F-16-երն են, դա առանձին հարց չէ օրակարգում, բայց (թեման) կարող է հայտնվել գագաթնաժողովի կուլուարներում», - ասել է Քիրբին:
Ավելի վաղ Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ նոր մանրամասներ տրամադրել Ուկրաինային F-16 կործանիչների հնարավոր մատակարարման վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...