ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայդենը ժամանել է Հերոսիմա` մասնակցելու G7 գագաթնաժողովին
Բայդենը պետքարտուղար Բլինկենի ուղեկցությամբ մեկնել է Հիրոսիմա, որտեղ ուրբաթ օրը տեղի կունենա G7-ի գագաթնաժողովը։ G7-ն այս տարի նախագահում է Ճապոնիան:
Հիրոսիմայում Բայդենը երկկողմ հանդիպում կունենա Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։ Գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ նախագահի համար հիմնական թեմաները կլինեն Ուկրաինայի հակամարտությունը և Պեկինի ակտիվությունը Թայվանի նեղուցում ու Հարավչինական ծովում։
Բայդենը նախատեսում է նաև եռակողմ բանակցություններ վարել Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնորդների հետ՝ քննարկելու տնտեսական անվտանգության խնդիրները, զորավարժությունների ընդլայնումը և ԿԺԴՀ-ի հետ հարաբերություններում համատեղ քաղաքականությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահի աշխատակազմը հայտարարել էր, որ ամերիկացի առաջնորդը ներողություն չի խնդրի ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունների համար, որոնք ամերիկացիներն իրականացրել են 1945թ.
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրդողանի վերընտրության տոնակատարության արդյունքում զոհեր կան
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը թվիթերյան իր միկրոբլոկում տեսանյութ է տեղադրել և գրել․ «Թուրքիայի կողմից օկուպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակի մարզի Կապսի ջրամբարը կհանձնվի շահագործման․ 30 տարի անց մեկնարկել է կառուցումը
Շիրակի մարզում 30 տարի անց մեկնարկեց 60 միլիոն խորանարդ մետր ընդհանուր ծավալով Կապսի ջրամբարի կառուցումը։ «Արմենպրե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիրոսիմայում, որտեղ սկսվել է G7-ի գագաթնաժողովը բողոքի ցույցեր են տեղի ունենում
Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում մայիսի 19-ին մեկնարկող «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախօրյակին անվտանգո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Մակրոնը քայլելով զրուցում են հնգակողմ հանդիպումից առաջ
Մոլդովայում այսօր՝ հունիսի 1-ին, Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ դրսում ք...