Ներկայացուցիչների պալատում կնախաձեռնվի Բայդենի իմպիչմենթի գործընթացը․ կոնգրեսական
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը (հանրապետական, Ջորջիա նահանգ) մտադիր է Կոնգրեսում նախաձեռնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի իմպիչմենթի գործընթաց՝ պարտականությունները խախտելու և երկրի սահմանները չպաշտպանելու համար։ Կոնգրեսականն իր ելույթի տեսանյութը հրապարակել է Twitter-ում։
«Ամենալուրջ ձևով ես այսօր հայտարարում եմ իմ մտադրության մասին՝ ներկայացնելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ գործադիր ղեկավարի իմպիչմենթի պայմանները, ով ․․․2021 թվականի հունվարի 20-ից համակարգված ոչնչացնում է այս երկիրը», - ասել է Գրինը։
Նրա կարծիքով, Բայդենի՝ «հարավային սահմանի մասին հրամանների և հայտարարությունների քաղաքականությունը» կխախտի ԱՄՆ օրենքները և կկործանի երկիրը։ Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգների նախագահը կոպտորեն խախտել է սահմանադրական պարտականությունը և սպառնալիք է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը։
Ավելի վաղ Գրինը հայտարարել էր, որ մտադիր է պահանջել ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյի և Կոլումբիայի շրջանի դատախազ Մեթյու Գրեյվսի հրաժարականը:
Նմանատիպ հոդվածներ
Այն ինչ անում է Փաշինյանը արցախյան հիմնախնդրի կարգավորման առումով, դրա համար ժողովրդից մանդատ չի ստացել․ Զուրաբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահից որդեգրեց այն գիծը, որ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչը մեծապես հակասում...
ԱՄՆ-ն Ադրբեջանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու մեջ
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի կրոնական ազատությ...
1991-ին Արցախի ժողովուրդն ստեղծել է իր պետականությունը նույն հիմքերի վրա, ինչ Ադրբեջանը և Հայաստանը․ Արցախի ԱԳՆ-ն՝ Միշելին
Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հ...
Շառլ Միշելը Ադրբեջանի տարածքը սխալ է նշել, այն ուղղվել է․ Լեյթս
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մեկնաբանությունում, որն արվել էր մամուլի համար, սխալ կար։ Այս մասին հայտնել է Եվրոպ...