ԼՂ-ն չպետք է ստիպված լինի հույսը դնել հումանիտար շարասյուների վրա. Փաուեր
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ ամերիկյան օգնության ուղարկելն Արցախ հնարավոր չէ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով:
Նա հավելել է, որ սննդամթերքը պետք է տարածաշրջան հասնի առևտրային ուղիներով, սակայն ճանապարհի արգելափակման և անցակետերի տեղադրման պատճառով դա հնարավոր չէ, հետևաբար, հնարավորության դեպքում օգնությունը տեղ են հասցնում ռուսական խաղաղապահ զորակազմը և ԿԽՄԿ-ն:
Փաուերը նաև շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը չպետք է ստիպված լինի հույսը դնել հումանիտար շարասյուների վրա, ուստի ճանապարհի բացումը հրամայական է:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում ընթանում է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Մոսկվայում ընթանում է Միրզոյան– Բայրամով երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այ...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա...
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, նախատեսված են...
Որոշել եմ ընդառաջ քայլ անել․ Արցախի նախագահը գրառում է կատարել
«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունե...